Ալեքսանդր Իսկանդարյան. «Ես նրանց շարքին չեմ դասվում...»
«Ես նրանց շարքին չեմ դասվում, ովքեր կարծում են, թե Մեդվեդևն ունի ինքնուրույն կարծիք ինչ-որ բանի վերաբերյալ։ Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի»,–այսօրվա ասուլիսին ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Վ. Պուտինի նախագահ ընտրվելու հանգամանքով պայմանավորված՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա, ապա ըստ քաղաքագետի` ՌԴ ընտրությունները ոչ մի ուղղակի ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։

7or.am