Լրահոս

05.03.2012 13:46


Ռաֆիկ Պետրոսյան. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը հակասահմանադրական է»

Ռաֆիկ Պետրոսյան. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը հակասահմանադրական է»

Անընդունելի է, որ որևէ քաղաքական ուժ զորքը օգտագործի իր սեփական շահերի պաշտպանության համար,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել  է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ապա հավելել,–այդ օրինագծի 9–րդ հոդվածի 5–րդ կետը, ըստ որի զինված ուժերը կարող են օգտագործվել հանրահավաքները սահմանափակելու նպատակով, հակասում է Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Պետրոսյանը միակն է ՀՀԿ խմբակցությունից, ով քննադատել և դեմ է քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես են գործընկերները գնահատել իր քայլը,  Պետրոսյանը պատասխանել է.

Իմ կուսակից գործընկերներից շատերը քվեարկությունից հետո մոտեցել և ասել են, որ ես ճիշտ եմ, բայց իրենք ճար չունեն։

– Մարտի 1-ին նմանատիպ օրենք չկար, բայց զորքը, միևնույն է, օգտագործվեց։ Չեմ կարծում, որ նման օրենքի բացակայության պայմնաններում որևէ մեկը դեմ լինի զորքի օգտագործմանը բնական աղետների հետևանքների վերացման նպատակով,–նույն հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը