Հովիկ Աբրահամյան. «Տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի...»
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այժմ համակարգում է ՀՀԿ շտաբի աշխատանքները, «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը։
«Ուզում եմ ի սրտե շնորհավորել մեծ պետական, հասարական - քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցը: Անուրանալի է նրա դերը հայոց պետականության կայացման, հայոց բանակի կազմավորման, Հայաստանի սահմանների պաշտպանության և հզորացման, ազգային երազանքի իրականացման գործում: Այս ամենին հասնելու համար նա դրել էր հավատի ու վստահության հիմնաքար, որ անկոտրում է մնացել մինչ այժմ: Վազգեն Սարգսյանը եզակի անձնավորություն էր, ում կարճ ժամանակում սիրեց ու գնահատեց հայ ժողովուրդը, դարձրեց սերունդների համար օրինակ և կարոտով «Սպարապետ» կոչեց: Իր անվանն ու կոչմանը հավատարիմ՝ նա ի սկզբանե իր մեջ առկա ընդգծված պետական մտածողությունը, ուժն ու եռանդը, նպատակին հասնելու կամքն ու ձգտումը փոխանցում էր իր նկատմամբ անսահման հավատով լցված զինակիցներին: Սա է պատճառը, որ ես ևս տարիներ շարունակ նրա մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի, իր գործին, հայրենիքին, հայ ժողովրդին նվիրյալ մարտիկի, որի անունը ոսկե տառերով ընդմիշտ կգրվի նորանկախ Հայաստանի պատմության էջերում: Հայաստանն է եղել քո ընտանիքն ու տունը: Փա՛ռք ու պատիվ քեզ, Սպարապե՛տ»,–գրել է Հ. Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյան. «Տարիներ շարունակ Վազգեն Սարգսյանի մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի...»
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով այժմ համակարգում է ՀՀԿ շտաբի աշխատանքները, «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը։
«Ուզում եմ ի սրտե շնորհավորել մեծ պետական, հասարական - քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցը:
Անուրանալի է նրա դերը հայոց պետականության կայացման, հայոց բանակի կազմավորման, Հայաստանի սահմանների պաշտպանության և հզորացման, ազգային երազանքի իրականացման գործում: Այս ամենին հասնելու համար նա դրել էր հավատի ու վստահության հիմնաքար, որ անկոտրում է մնացել մինչ այժմ:
Վազգեն Սարգսյանը եզակի անձնավորություն էր, ում կարճ ժամանակում սիրեց ու գնահատեց հայ ժողովուրդը, դարձրեց սերունդների համար օրինակ և կարոտով «Սպարապետ» կոչեց: Իր անվանն ու կոչմանը հավատարիմ՝ նա ի սկզբանե իր մեջ առկա ընդգծված պետական մտածողությունը, ուժն ու եռանդը, նպատակին հասնելու կամքն ու ձգտումը փոխանցում էր իր նկատմամբ անսահման հավատով լցված զինակիցներին:
Սա է պատճառը, որ ես ևս տարիներ շարունակ նրա մեջ տեսել եմ լավ ընկերոջ, զինակցի, իր գործին, հայրենիքին, հայ ժողովրդին նվիրյալ մարտիկի, որի անունը ոսկե տառերով ընդմիշտ կգրվի նորանկախ Հայաստանի պատմության էջերում:
Հայաստանն է եղել քո ընտանիքն ու տունը: Փա՛ռք ու պատիվ քեզ, Սպարապե՛տ»,–գրել է Հ. Աբրահամյանը:
7or.am