Ներկայացվել է պետական բյուջեի հունվար ամսվա կատարողականը
Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2012 թվականի առաջին ամսվա կատարողականը: Նա մասնավորապես նշեց, որ հունվարին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով` կազմելով 58.8 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ: Տիկին Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն և ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: 2012 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6% ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Աճ է արձանագրվել նաև եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմել են ընթացիկ ծախսերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%-ով կամ 1.2 մլրդ դրամով:
Ներկայացվել է պետական բյուջեի հունվար ամսվա կատարողականը
Մարտի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի 2012 թվականի առաջին ամսվա կատարողականը: Նա մասնավորապես նշեց, որ հունվարին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով` կազմելով 58.8 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ: Տիկին Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն և ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.6 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
2012 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6% ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Աճ է արձանագրվել նաև եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմել են ընթացիկ ծախսերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%-ով կամ 1.2 մլրդ դրամով: