Լրահոս

05.03.2012 16:08


Պահպանողականների միացյալ ճակատը կստանա Իրանի իններորդ գումարման խորհրդարանի տեղերի մոտ 75%–ը

Պահպանողականների միացյալ ճակատը կստանա Իրանի իններորդ գումարման խորհրդարանի տեղերի մոտ 75%–ը

Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ մանդատների մեծամասնությունը կհասնի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդներին։ Սակայն ինչպես հաղորդում է «AZE.az»-ը, ներքին տարաձայնությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա Թեհրանի արտաքին քաղականության և նրա հակաարևմտյան դիրքորոշման վրա։

Իրանի լրատվամիջոցների տեղեկությամբ՝ ուրբաթ անցկացված ընտրությունների արդյունքներն ընտրատարածքների մեծ մասում ամփոփվել են։ Արդեն պարզ է դարձել նոր գումարման խորհրդարանի 290 անդամներից 190–ի անունը, որոնց հաջողվել է հաղթել ընտրությունների առաջին փուլում։ Նրանց թվում են նաև երկու հայ պատգամավորներ՝ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը։

Մեծ ընտրատարածքներում ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ։ Նախնական տվյալներով՝ Պահպանողականների միացյալ ճակատը, որի կազմում են այաթոլլա Ալի Համենեիի առավել ակտիվ կողմնակիցները, կստանա իններորդ գումարման խորհրդարանի տեղերի մոտ 75%–ը։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ երկուշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը