Լրահոս

05.03.2012 16:23


Հանրահավաքներ Ռուսաստանում

Հանրահավաքներ Ռուսաստանում

Այսօր Մոսկվայում տեղի կունենան մի շարք հանրահավաքներ՝ կապված տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ։ Մասնավորապես երեկոյան ժամը 19.00–ին հանրահավաք է կազմակերպում «Հանուն արդար ընտրությունների» շարժումը։ Հանրահավաքին սպասվում է նախագահի թեքնածու Միխայիլ Պրոխորովի ելույթը։ Ինչպես տեղեկացրել են Մոսկվայի քաղաքապետարանում, հանրահավաքին կմասնակցի 10–30 հազ մարդ։

Մի քանի ակցիաներ են պատրաստվում կազմակերպել նաև Վլադիմիր Պուտինի աջակիցները։

Հայտնի է դարձել, որ ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ զգուշացում են ստացել ոստիկանությունից օրինազանցությունից զերծ մնալու պահանջով։

Հանրահավաքներ են անցկացվել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում։

Այս խորագրի վերջին նյութերը