Լեռնապատցիները բողոքում են Վ.Եղիազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ
2012 թ. մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Լեռնապատ համայնքի բնակիչներն ընդդեմ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի 2011 թ. դեկտեմբերի 21-ի քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:
Գործի էությունը կայանում է նրանում, որ ՀՀ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ 2010 թ. մարտի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:
Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների հիման վրա 2010 թ. հունիսի 3-ին Վանո Եզիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999 թ. աշխատելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի օրինական շահերին, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք ու պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացրել և վատնել է Լեռնապատ համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը:
2010 թ. հունիսի 3-ին Վանո Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննությունը շարունակելու համար, որը 2011 թ. փետրվարի 23-ին ընդունվել է վարույթ և կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում ստացվել և քրեական գործին են կցվել Լեռնապատ գյուղի ավելի քան 250 բնակիչների կողմից ստորագրված կոլեկտիվ դիմումներ և առանձին անձանց կողմից տրված հաղորդումներ` գյուղապետ Վ. Եղիազարյանի կողմից կատարված մի շարք յուրացումների, չարաշահումների և ապօրինի գործողությունների մասին, սակայն 2011 թ. դեկտեմբերի 21-ի կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում:
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ