Լրահոս

05.03.2012 17:05


Ռուզաննա Գրիգորյան.«Մեր պահանջը շինությունների և կրպակների ապամոնտաժումն է»

Ռուզաննա Գրիգորյան.«Մեր պահանջը շինությունների և կրպակների ապամոնտաժումն է»

Բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը 7or.am–ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցնելու հասարակության պահանջին՝ նշել է.

–Մեր պահանջը շինությունների և կրպակների ապամոնտաժումն է։ Հարցն այլ լուծում ունենալ չի կարող, առավել ևս, որ մեր կողմից ամեն ինչ իրավաբանորեն հիմնավորված է։ Մեր պահանջին մենք համապատասխան պաշտոնական արձագանք չենք լսել։ Միակ շարժը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցն էր, սակայն նա հստակ պատասխան չտվեց. ուղղակի արդարացրեց շինությունների կառուցումն այնտեղ։

Տարոն Մարգարյանը փորձում է շարունակել շինությունների ընթացքը, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալիս հայտարարությունով, թե այդ ընթացքի շարունակությունը հնարավոր չէ։ Փորձելով մեկնաբանել տվյալ իրավիճակը և հաշվի առնելով նաև վարչապետի այն հայտարարությունը, որ նրա և քաղաքապետի միջև հակասություններ չկան, Ռուզաննա Գրիգորյանն ասել է, որ իր համար էլ է անհասկանալի ստեղծված իրավիճակը.

–Այդ հարցը պետք է իրենց ուղղել, քանի որ մենք էլ դրա պատասխանը չունենք։ Մեր հարցերին ոչ ոք հստակ պատասխաններ չի տալիս։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի արձագանքին, ապա դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ մենք նրան կրկին նամակ ենք գրել։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը