Լրահոս

05.03.2012 17:27


«Պալաչին» պահել բամբակի մեջ

«Պալաչին» պահել բամբակի մեջ

Մեր ունեցած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն, «Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսների հետ կապված Աբովյանում տեղի ունեցած միջադեպերից և օրաթերթերից մեկին «Պալաչ» մականունով գծատիրոջ հարցազրույցից հետո, Գագիկ Ծառուկյանն իր շրջապատին խիստ հանձնարարել է չսաստել և որեւէ հակադարձ քայլեր չձեռնարկել վերջինիս հանդեպ: ԲՀԿ վերնախավում այս ամենը գնահատել են որպես պատվիրված սադրանք, որի նպատակն է հունից հանել Ծառուկյանին:

Հաշվի առնելով նաև  «Պալաչի» հանդեպ աբովյանցիների մոտ առկա խիստ դժգոհություններն ու ագրեսիվ տրամադրությունները, Ծառուկյանի համակիրները շրջելով թաղ առ թաղ, հանգստացնում են կրքերը ու բացատրում իրականությունը:

ԲՀԿ–ում  քննարկվել է նաեւ այն հարցը, որ ստեղծված իրավիճակում «Պալաչին» կարող են վնասել այլ ուժեր, իսկ պատասխանատվությունը բարդել ԲՀԿ-ի վրա: Հաշվի առնելով այս հանգամանքը, քննարկվել է, որ ԲՀԿ-ն կամ Աբովյանի քաղաքային իշխանությունները դիմեն ոստիկանությանը, խնդրելով  ապահովել նորաթուխ ՀՀԿ–ական և Տիգրան Սարգսյանի բարեշրջիչների թիմի նորագիր «Պալաչ» մականունով անձի անվտանգությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը