Լրահոս

05.03.2012 17:58


Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52043138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 476 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 326 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 373 299 194 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1246 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6645 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը