«Երկիր» օրաթերթը վերջերս անդրադարձել էր Հայաստանում արտադրվող ու ներմուծվող շոկոլադների շուկայում տիրող իրավիճակին և մի քանի ուշագրավ տեղեկություններ ներկայացրել ընթերցողին։
Թերթի ունեցած տեղեկություններով՝ իտալական համարվող «Sorini» շոկոլադները փաթեթավորվում են ... Երևանի Նորքի 5–րդ զանգվածում գտնվող մի տարածքում։ Այդ մասին հայտնել է «Sorini» շոկոլադների «հայկական» մասնաճյուղի նախկին աշխատակիցը։ Թղթակցին չի հաջողվել մանրամասներ պարզել նշյալ ապրանքանիշի անվան տակ վաճառվող շոկոլադի տեղական փաթեթավորման մանրամասների մասին։
Եթե լուրերն այդ համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է պնդել, որ մենք հերթական անգամ գործ ունենք սպառողների շահերի ոտնահարման հետ, քանզի պարզ է, որ Նորքի զանգվածում փաթեթավորված շոկոլադը հազիվ թե ժամկետանց չլինի և համապատասխանի այն որակական չափանիշներին, որի ակնկալիքն ունի տվյալ շոկոլադի գնորդը։
Կարծում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է պարզեն թե ինչն ինչոց է, չնայած կասկածում եմ, որ դա կանեն։ Բանն այն է, որ Հայաստանում «Sorini»–ն ներկայացնում է «Սովռանո» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը ներկայացնող Արման Սահակյանին։
Ի դեպ, «ՀՀԿ–ն դեմ է գործարարների ԱԺ–ում հայտնվելուն» տիգրանսարգսյանական կարգախոսի շրջանակներում Արման Սահակյանն ուզում է մեծամասնականով պատգամավոր դառնալ և, բնականաբար, հանրապետականները պաշտոնապես պաշտպանում են նրա թեկնածությունը։ Փաստորեն ՀՀԿ–ն այնքան դեմ է գործարարների երեսփոխանացմանը, որ գրեթե բոլոր մեծամասնական տեղերում առաջադրում է միայն ու միայն գործարարների՝ Պիվի Հակոբից մինչև Սովռանոյի Արման։
Եվ այսպես, Հայաստանում, եթե հիմք ընդունենք «Երկիրի» հրապարակումը, Նորքի «Sorini» է իրացվում։ Դրանից հետո զարմանալի չէ, որ իշխանությունները պատրաստվում են «Սորինի» ընտրությունների, այիսնքն՝ պատրաստվում են կեղծիքների։ Այլ հարց է, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Համենայնդեպս ամեն ինչ պետք է անել, որ կեղծիքներ չլինեն։ Ի վերջո, Հայաստանում պետք է պաշտպանվեն բոլոր տիպի իրավունքները՝ սպառողների իրավունքներից սկսած մինչև ընտրողների իրավունքները։
«Sorini» շոկոլադներ և «Սորինի» ընտրություններ

Արման Սահակյան