Վերջապես հայտնի դարձավ, թե ում միջոցով է ՀՀԿ–ն փորձելու պահպանել ու դեռ մի բան էլ ավելացնել իր քաղաքական կշիռն առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Վերջապես երևաց, թե ումով էր վեր–վեր թռնում ու հակառակորդներին վախեցնում վարչապետը, երբ հիշում էր իր սիրելի կոտրած տաշտակի մասին։
Վերջապես բացահայտվեց, թե բացի Տիգրան Սարգսյանից, Ներսես Երիցյանից և Տիգրան Դավթյանից իշխանության կադրային բանկի գերինտելեկտուալ հատվածում ուրիշ էլ ինչպիսի՞ «երրորդ ալիքի» կամ «երկրորդ սերնդի» բարեփոխման ենթարկված դեմքեր կան։
Վերջապես պարզվեց, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ–ն մնացած քաղաքական ուժերին ու մասնավորապես ԲՀԿ–ին հաղթելու է իր գաղափարական առաջամարտիկին՝ «Պալաչ» մականունով գծատիրոջը դեմ տալով։
Հիմա արդեն հասկանալի է, թե ում է բաժին հասել վարչապետի բաժանած կուստոմսերից մեկը և ինչպիսի նորաթուխ ՀՀԿ–ականներ են հայտնվել իշխող ուժի շարքերում։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներից մեկի միջոցով անձնական վիրավորանքներ պարունակող հակածառուկյանական էժանագին հարցազրույց «ռասկրուտկա» անելով՝ իշխանությունները խնդիր էին դրել սադրանքի օգնությամբ տհաճ պատմության մեջ ներքաշել Գագիկ Ծառուկյանին, իսկ նպատակին հասնելուց հետո հանդես գալ «անհանդուրժելի» ու «անընդունելի» երևույթների դեմ պայքարողի դրոշակով, բայց չստացվեց։ ԲՀԿ–ում շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն և շատ լավ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը փորձում է հունից հանել օլիմպիական հանդարտություն ցուցաբերող և իր բռնած գիծն առաջ տանող ԲՀԿ ղեկավարին։
Եվ այսպես, ԲՀԿ–ի դեմ գործի են դրվում ինչպես պեպելնիցայական, այնպես էլ «թնդանոթի մսի» ֆունկցիա կատարողներին խաղի մեջ մտցնելու մեթոդները։ Մեթոդներն այդ օգուտ չեն տալիս։ Ճիշտ հակառակը, գործում է բումերանգի էֆեկտը։ Այսինքն՝ դեռ հարց է, թե ում «պալաչն» է «Պալաչը». խորհրդանշական իմաստով, իհարկե։
Սերժ Սարգսյանի «պալաչը»
Վերջապես։

Կարեն Հակոբջանյան