Լրահոս

06.03.2012 12:07


2012թ. առաջին ամիսներին կուտակային գնաճը կազմել է 3.9%

2012թ. առաջին ամիսներին կուտակային գնաճը կազմել է 3.9%

 Այս տարվա հունվարի 3.6% գնաճից հետո փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում: Այդ մասին այսօր հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Վերջինս նշել է, թե հունվարին արձանագրված բարձր գնաճը հիմնականում պայմանավորված էր որոշ գյուղմթերքների գների թանկացմամբ։
Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ այս տարվա առաջին 2 ամսում կուտակային գնաճը կազմել է 3.9%: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը