Լրահոս

06.03.2012 12:24


Փոխարժեքներ Հայաստանում

Փոխարժեքներ Հայաստանում

Թարմացվել է «Ալտակոդ» ՍՊԸ ի կողմից թողարկվող www.currency.am (www.curs.am) ֆինանսական պորտալը:

Պորտալի միջոցով դուք կարող եք տեղեկանալ ՀՀ բանկերում գործող փոխարժեքներին: Կայքի նոր տարբերակում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:

Նախ, հիմնովին փոխվել է կայքի արտաքին տեսքն ու դիզայնը: ֆինանսական գործիքի համար այն ունի շատ բարձր որակի դիզայներական լուծումներ, որոնց նմանը կարելի է հանդիպել հայկական շատ քիչ կայքերում: Այս պրոդուկտով հայկական համացանցը կարող է առանց ամաչելու ներկայանալ ամբողջ աշխարհին, մասնավորապես միջազգային ֆինանսական կազմակերպություններին:

Նոր հնարավորությունների թվին են պատկանում` լուրերը և փոխարկիչը, փոփոխվել է նաև չարտերի մասը: Եթե նախորդ տարբերակում չարտերը պատրաստված էր silverlight տեխնոլոգիայով և օգտագործելու համար համապատասխան silverlight հավելում էր պահանջում, ապա նոր տարբերակում լրացուցիչ ոչինչ անելու կարիք չկա: Չարտերի միջոցով հնարավոր է ուսումնասիրել արտարժույթների փոխարժեքների պատմական տվյալները: Նման հնարավորությունը հատկապես արժեքավոր է ֆինանսական վերլուծաբանների, տարադրամի փոխանակման կետերում առևտրով զբաղվողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են փոխարժեքների տատանմամբ:

Փոխարկիչը (Converter) շատ հարմար է հաշվարկներ կատարելու համար: Դրա միջոցով դուք կարող եք հաշվել, թե որքան արժե տվյալ ապրանքը կամ ծառայությունը այլ արտարժույթով: Տվյալ գործողությունը կարելի է անել նաև անցյալ ժամանակի համար: Դրա համար անհրաժեշտ է բացել Converter-ը, այնուհետև սեղմել «Historical Dates» կոճակը և ընտրել Ձեզ հետաքրքրող ամսաթիվն ու ժամը:

Լուրերի մասում ներկայացվում են ֆինանսական աշխարհի և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հոդվածներ: Ամենահետաքրքիրն այն է, որ կարդալուց հետո դուք ուղղակի կարող եք փակել լուրերի հատվածը` սեղմելով համապատասխան կոճակը:

Այս խորագրի վերջին նյութերը