«Պետական գույքի կառավարումը» ներառվել է բուհական համակարգում
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է այսօր. համագործակցության պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ փաստաթղթի, մասնավորապես, առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, ինչը թույլ կտա երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին և աջակցել համալսարանի շրջանավարտներին՝ մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում:
«Մենք կարևորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը և սրանով սկիզբ առնող համագործակցությունը: Վստահ եմ, որ այն երկարատև և փոխարդյունավետ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում: Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ». հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Համալսարանում կներդրվի մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Պետական գույքի կառավարում՚» մասնագիտացմամբ: Կողմերը համատեղ կքննարկեն ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը և մագիստրոսական թեզերի թեմաները: Վարչության փորձառու աշխատակիցները ևս Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ կներգրավվեն կրթական ծրագրում:
Համատեղ կհրատարակվեն դասագրքեր և այլ ուսումնամեթոդական նյութեր, կկազմակերպվեն և կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ:
Պետական գույքի կառավարման վարչությունը որոշակի ժամանակացույցով բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար կկազմակերպի բաց դռների օր` Վարչության գործառույթները և համակարգի բարեփոխումները ներկայացնելու նպատակով: Դրանք հիմնականում ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության մեծացմանը: Ուսանողները նաև պրակտիկայի հնարավորություն կունենան ՊԳԿ համակարգում:
Թեև համաշխարհային տնտեսությունն առավելապես մասնավոր սեփականության և դրա իրավունքի վրա է կառուցված, պետական սեփականության դերը դրանից չի նվազում: Զարգացող երկրների շարքում` Հայաստանում ևս մասնավորեցման զանգվածային գործընթացներ են տեղի ունեցել, իսկ ետմասնավորեցման շրջանում ոլորտի մարտահրավերները պետական գույքի արդյունավետ կառավարման դաշտում են: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նաև շատ պետությունների ստիպել է վերանայել մոտեցումները պետական ու մասնավոր սեփականության հարցերում:
Պետական գույքի կառավարման որակյալ մասնագետների պատրաստումը թույլ կտա համակարգում ավելի ճկուն լուծումներ մշակել և պետական գույքն առավելագույնս ծառայեցնել հասարակության շահերին: