Վարչապետի կուսակցական քարոզները նյարդայանցնո՞ւմ են համայնքապետերին
Այսօր՝ ժամը 19:00-ին, գյումրեցի հանարպետականների հետ հանդիպելու նպատակով Գյումրի է այցելելու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես Շիրակի մարզպետարանից տեղեկացրեցին, այցը կուսակցական է, և հանդիպում է նախատեսված Գյումրու հանրապետական ակտիվի հետ: Նախանշվող հանդիպման ժամանակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարչապետը ՀՀԿ-ի կուսակցական տոմսեր է բաժանելու նոր անդամագրված երիտասարդներին:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետին հավուր պատճաչի դիմավորելու կազմակերպչական հոգսերի ծանր բեռն իր վրա է վերցրել Շիրակի մարզպետարանը, այն դեպքում, երբ ՀՀԿ մարզխորհրդի նախագահը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Իսկ Աշոտ Գիզիրյանը ընդհանրապես կուսակցական չէ: Ինչպես «7օր»–ին փոխանցել է հանրապետական գյուղապետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, իրենց հրահանգվել է անպայման ներկայանալ վարչապետի հետ հանդիպմանը.
–Անձամբ մարզպետ Գիզիրյանն է հրահանգել, որ բոլորս մեկ մարդու պես ժամը 17:30-ին ներկայանանք թատրոնի շենք: Ասում են, որ ընտրությունների հետ կապված լուրջ խոսակցություն է լինելու: Մենք էլ բանուգործներս թողած՝ ստիպված պետք է նստենք ու վարչապետի կուսակցական քարոզները լսենք,-դժգոհել է գյուղապետը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի