Լրահոս

06.03.2012 14:01


Սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական

Սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական

«7oր»-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի  ԱԺ լսումների ժամանակ Ռաֆիկ Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի որոշ կետեր հակասահմանադրական են, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ  Հակոբյանը պատասխանել է.

–Ռաֆիկ Պետրոսյանը շատ խելոք իրավաբան է, շատ աշխատող պատգամավոր է, և իրոք՝ նման հայտարարություն է արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Բայց մտահոգությունը փարատեմ, որ կա Սահմանադրական դատարան, թող Սահմանադրական դատարանը որոշի՝ սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական, և թող յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափով վերաբերվի հարցին՝ հարգելով Ռաֆիկ Պետրոսյանին, ով ունի մեծ փորձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը