Հակոբ Հակոբյանը պետության սոցիալական խնդիրների մասին
Պետության խնդիրն աղքատի մասին մտածելը չէ, աղքատին փող տալը չէ. պետության խնդիրն օգնելն է աղքատին, որ նա աղքատ չլինի աղքատի աշխատանքով, – այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Նրա կարծիքով պետությունը պետք է օգնի քաղաքացիներին մասնագիտություն ստանալ, երկարաժամկետ վարկեր տրամադրի։
–Սրանք գլոբալ փոփոխություններ են, ուժի մեջ կմտնեն 2014–ի հունվարի 1–ից և կտևեն մինչև 2037 թվականը։ Մենք ունենալու ենք հետևյալ կենսաթոշակները՝ պետական կենսաթոշակը դեռևս կմնա, երկրորդը կամավոր կուտակայինն է. քաղաքացիներին հնարավորություն ենք տվել, որ իրենք իրենց ունեցած գումարի չափով ներդնեն գումար հատուկ հաշիվների վրա։ Երրորդը պարտադիր կուտակայինն է, որին մասնակցում է նաև պետությունը՝ տալիս է 5 տոկոսից մինչև 25 հազ դրամ, մնացածը տալիս է աշխատողը, որն ինքն է ստեղծում իր կենսաթոշակը։
7or.am-ի այն դիտարկմանն էլ՝ արդյոք տնտեսական նման պայմաններում պետությունը պատրաստ կլինի՞ կատարել իր պարտավորությունը՝ մասնակցելու կենսաթոշակի կուտակմանը, Հակոբ Հակոբյանը պատասխանել է.
–Եթե մենք կարողանանք բարձրացնել և՛ կենսաթոշակը, և՛ նպաստները, և՛ շատ այլ ծառայություններ կատարել, ու եթե հարց առաջանա՝ ո՞րն անենք, ապա մենք կտանք այդ գումարը։ Եթե դուք ասում եք՝ պրոբլեմի դեպքում ի՞նչ կանեք, ես պատասխանում եմ՝ պրոբլեմի դեպքում սա առաջնային է, որովհետև սա ավելի կարևոր խնդիր է, քան չաշխատող մարդուն փող տալը։

7or.am