«Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունները բանակցում են։
Հիշեցնենք, որ այսօր «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: «Զվարթնոց» օդանավակայանն էլ բացասական էր գնահատել «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները:
«Զվարթնոց» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն այս կապակցությամբ լրագրողներին ասել է, որ վերջին օրերին իրենց գները չեն փոխվել. ավելին՝ որպես ազգային փոխադրող՝ «Արմավիա»–ի համար գործում են հատուկ սակագներ:
«Արմավիա»–ն ու «Զվարթնոց»–ը բանակցում են

7or.am