Լրահոս

15.05.2009 12:11


7 տոկոսը կհաղթահարեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀԱՍԿ-ը

 

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱՍԿ համամասնական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանը «Հայելի» ակումբում լրագրողներին հայտարարել է, որ իրենց կուսակցությունը չի հավակնում Երևանի քաղաքապետի աթոռին, այլ ձգտում է տեղեր ունենալ մայրաքաղաքի ավագանու կազմում։ Մ. Շահվերդյանը ընտրողներին կոչ է արել չհավատալ Ահարոն Ադիբեկյանի վերլուծություններին, որովհետև իրենց սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով 7 տոկոսը կհաղթահարեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և իրենց կուսակցությունը։

Քարոզարշավի ընձեռած հնարավորությունները ՀԱՍԿ-ը կօգտագործի ընտրողների շրջանում սոցիալիստական գաղափարների քարոզչության համար։

Այս խորագրի վերջին նյութերը