Լրահոս

07.03.2012 12:20


Հաստատվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

Հաստատվել է  ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է  ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը և սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը:

Ըստ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ սահմանվել են զինված ուժերի սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագիրը: «Հայեցակարգով կերաշխավորվի յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ բուհերի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում»,–նշել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը