Լրահոս

07.03.2012 13:05


Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանում ներքին քաղաքականության կոշտացումը կհանգեցնի հակաամերիկյան քարոզչության և քայլերի ուժեղացման»

Ստեփան Գրիգորյան. «Ռուսաստանում ներքին քաղաքականության կոշտացումը կհանգեցնի հակաամերիկյան քարոզչության և քայլերի ուժեղացման»

–Զարգացումները Ռուսաստանում կարող են գնալ հետևյալ երկու ճանապարհով։ Առաջինը՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի կատարել խոստումները, անցկացնել քաղաքական, վարչական բարեփոխումներ, պայքարել կաշառակերության դեմ։ Երկրորդ տարբերակը՝ նա կփորձի սահմանափակել մարդու և ընդդիմության իրավունքները։ Քանի որ մենք գիտենք Ռուսաստանի ավանդույթը՝ ցարից եկած և կոմունիստների ժամանակ շարունակված, ես հակված եմ մտածել, որ Ռուսաստանը կգնա երկրորդ ճանապարհով,-այսօրվա ասուլիսին,անդրադառնալով ՌԴ հետընտրական փուլին, ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Բանախոսը նշել է, որ Ռուսաստանում ներքին քաղաքականության կոշտացումը կհանգեցնի հակաամերիկյան քարոզչության և քայլերի ուժեղացման ՌԴ–ում, ինչպես նաև կուժեղացնի այդ երկրի ճնշումը ետխորհրդային երկրների վրա։

–Ռուսաստանն ակտիվ գործունեություն կծավալի եվրասիական դաշինքը ստեղծելու ուղղությամբ,–ասել է քաղաքագետը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը