«Վարչապետը շարունակում է պետական ահռելի միջոցներ օգտագործել ՀՀԿ քարոզչությանը նվիրված իր հանդիպումներում»
ՀՀ Վարչապետը, խախտելով ՀՀ օրենդրության պահանջները /Սահմանադրության 5-րդ, 7-րդ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, ԸՕ-ի 1-ին և 3-րդ հոդվածներ/, շարունակում է պետական ահռելի միջոցներ /մասնավորապես՝ նախարարներ, մարզպետարաններ, դահլիճներ, տրանսպորտ, ԶԼՄ-ներ, կառավարության աշխատակազմ, խոստումներ ու հարցերի օպերատիվ լուծումներ կառավարության անունից և այլն/ օգտագործել ՀՀԿ քարոզչությանը նվիրված իր հանդիպումներում /Հ.Գ./:
Ի դեպ, սա ընտրական այն խախտումներից, որն էական ազդեցություն կարող է ունենալ ընտրության արդյունքների վրա:
Իր հերթին, ԿԸՀ-ն, խախտելով ԸՕ 49-րդ հոդվածի պահանջներն, առ այսօր որևէ միջոց չի ձեռնարկել Վարչապետի կողմից իրականացվող այս աննախադեպ և լայնածավալ ընտրախախտումների արձանագրման և հետևանքների վերացման ուղղությամբ:
Ավելին, ըստ էության, ընդունելով վարչապետական ընտրախախտումների վերաբերյալ անառարկելի փաստերը, ԿԸՀ-ը զանգվածային ձևով մերժում է ներկայացված բողոքներն այդ մասին՝ իբր դիմումատուների անիրավաչափության հիմքով:
Այդ իմաստով, լռության են մատնված նաև ԿԸՀ ձևավորող սուբյեկտներ՝ ՄԻՊ-ը, վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի նախագահները:
Խախտելով ԸՕ 1-ին հոդվածի պահանջներն, այս անթաքույց ընտրախախտումներին չեն արձագանքում նաև Գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ը, ՀՀ Նախագահի աշխատակազմը...իսկ Արդարադատության նախարարը, փոխարենն, ինքն է մասնակցում այդ ընտրախախտումներին:
Առաջարկություն – ՀՀ պետության գլուխը պարտավոր է կատարել իր պարտականությունները, սույն հարցերում ՀՀ սահմանադրական կարգի պահպանման և ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
Հ.Գ. - http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=m41uIPePhOk#!
: http://www.aravot.am/2012/02/27/42457/
http://henaran.am/archives/80760
http://agro.am/index.php?id=101&tx_ttnews[tt_news]=5478&cHash=99a4fcbd0b3c7df7e976feb80b38dfce
http://www.aravot.am/2012/02/27/42457/