Լրահոս

07.03.2012 15:19


«Վարչապետը շարունակում է պետական ահռելի միջոցներ օգտագործել ՀՀԿ քարոզչությանը նվիրված իր հանդիպումներում»

«Վարչապետը շարունակում է պետական ահռելի միջոցներ օգտագործել  ՀՀԿ  քարոզչությանը նվիրված իր հանդիպումներում»

ՀՀ Վարչապետը, խախտելով ՀՀ  օրենդրության պահանջները /Սահմանադրության 5-րդ, 7-րդ,  «Կուսակցությունների մասին» ՀՀ  օրենքի  10-րդ, ԸՕ-ի  1-ին  և  3-րդ հոդվածներ/, շարունակում  է  պետական  ահռելի  միջոցներ  /մասնավորապես՝ նախարարներ, մարզպետարաններ, դահլիճներ, տրանսպորտ, ԶԼՄ-ներ, կառավարության աշխատակազմ, խոստումներ ու  հարցերի  օպերատիվ լուծումներ կառավարության անունից և այլն/  օգտագործել  ՀՀԿ  քարոզչությանը  նվիրված  իր հանդիպումներում /Հ.Գ./:

Ի  դեպ,  սա  ընտրական  այն խախտումներից, որն  էական ազդեցություն  կարող է ունենալ  ընտրության  արդյունքների  վրա:

    Իր  հերթին, ԿԸՀ-ն, խախտելով  ԸՕ  49-րդ հոդվածի  պահանջներն, առ  այսօր  որևէ միջոց  չի ձեռնարկել Վարչապետի  կողմից  իրականացվող  այս աննախադեպ  և  լայնածավալ  ընտրախախտումների  արձանագրման  և  հետևանքների  վերացման ուղղությամբ:

    Ավելին, ըստ  էության,  ընդունելով  վարչապետական ընտրախախտումների  վերաբերյալ  անառարկելի  փաստերը, ԿԸՀ-ը  զանգվածային  ձևով  մերժում  է  ներկայացված    բողոքներն  այդ մասին՝ իբր  դիմումատուների  անիրավաչափության հիմքով:

Այդ իմաստով, լռության են մատնված  նաև  ԿԸՀ  ձևավորող  սուբյեկտներ՝ ՄԻՊ-ը, վճռաբեկ  դատարանի  և  փաստաբանների  պալատի  նախագահները:

Խախտելով  ԸՕ  1-ին  հոդվածի պահանջներն, այս անթաքույց  ընտրախախտումներին  չեն  արձագանքում  նաև  Գլխավոր  դատախազությունը, ՀՔԾ-ը, ՀՀ Նախագահի  աշխատակազմը...իսկ  Արդարադատության նախարարը, փոխարենն,  ինքն է  մասնակցում  այդ  ընտրախախտումներին:

Առաջարկություն – ՀՀ  պետության գլուխը  պարտավոր  է  կատարել իր պարտականությունները, սույն հարցերում  ՀՀ  սահմանադրական կարգի պահպանման  և  ընտրական իրավունքի  պաշտպանության ուղղությամբ:

    «Գերագույն  խորհուրդ»   պատգամավորական ակումբ

Հ.Գ. - http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=m41uIPePhOk#!

: http://www.aravot.am/2012/02/27/42457/

http://henaran.am/archives/80760

http://agro.am/index.php?id=101&tx_ttnews[tt_news]=5478&cHash=99a4fcbd0b3c7df7e976feb80b38dfce

http://www.aravot.am/2012/02/27/42457/

Այս խորագրի վերջին նյութերը