«Զայրացած քաղաքացիները» խաթարել են Ռոդոսում անցկացվող ռազմական շքերթը
Ինչպես հաղորդում է «РИА-Новости»-ն, Հունաստանի կառավարության քաղաքականությանը դեմ հանդիսացող «Զայրացած քաղաքացիներ» շարժման կողմնակիցները խաթարել են Ռոդոսում անցկացվող ռազմական շքերթը։
Շքերթն անցկացվում էր 1947–ին Հունաստանին Դոդեկանեզյան կղզիախումբը միացնելու կապակցությամբ։ Ամբիոնների պատվական հյուրերի շարքում էին նստած կառավարության ներկացուցիչն ու երեք պատգամավոր։
Մարդկանց մի մեծ խումբ մոտեցել է ամբիոնին և շուրջ մեկ ժամ վիրավորական կարգախոսներ հղել քաղաքական գործիչներին։ Դրանից հետո ցուցարարները ամբիոն են նետել ջրով և յոգուրտով պլաստիկ շշեր։