Լրահոս

09.03.2012 20:57


Երնջապատի ճանապարհին մոտ 20 մեքենա է մնացել բքի մեջ

Երնջապատի ճանապարհին մոտ 20 մեքենա է մնացել բքի մեջ

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատապ գյուղի ավտոճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով այս պահին փակ է։ Բքի մեջ մոտ 20 ավտոմեքենա է մնացել։ «7օր»–ի տեղեկություններով, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն դեռևս ոչինչ անել չի հաջողվում։ Օգնություն ցուցաբերելու համար այնտեղ է նաև Ապարանի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Տեղի բնակիչների խոսքերով Հարթավանից դեպի Երջնջապատ տանող ճանապարհն արդեն 15 օր է, ինչ անանցանելի է։

Նշենք, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տվյալների՝ ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Հարթավան, Երնջատափ գյուղերի ավտոճանապարհները: Ապարանի տարածաշրջանում առկա է ուժեղ ձնաբուք: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց։ Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ժամը 18.33-ին էլ ԱԻ նախարարության ստացած ահազանգի համաձայն՝ Արագածոտնի մարզի Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ ձնաբքի հետևանքով, խցանման մեջ էր հայտնվել մոտ 10 ավտոմեքենա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը