Լրահոս

10.03.2012 11:25


Աբխազիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Աբխազիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Այսօր Աբխազիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ`  35 տեղի համար պայքարելու է 148 թեկնածու, այդ թվում` 16 կին: Հավակնորդներից 125-ն աբխազներ են, 9-ը` հայեր, 8-ը` ռուսներ, 2-ական հույն ու վրացի, մեկական օս և կաբարդինցի:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 149. 622 մարդ:

Միապալատ խորհրդարանի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Քաղաքական կուսակցություններին թույլատրվում է առաջադրել մեկական թեկնածուի, սական ոչ ավելի, քան ընտրատարածքների 1/3-ում:

Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով: Ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ Ռուսաստանից, Մերձդնեստրից, Մոլդովայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, Լատվիայից, Վենեսուելայից, Հունգարիայից, Նիկարագուայից, Տուվալուից: 

Այս խորագրի վերջին նյութերը