Լրահոս

10.03.2012 12:43


ՀՀԿ համագումարին լրագրողներին թույլ չեն տվել դահլիճ մտնել

ՀՀԿ համագումարին լրագրողներին թույլ չեն տվել դահլիճ մտնել

Քիչ առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ–ի 13-րդ համագումարը։ Ներկա են ինչպես բազմաթիվ կուսակցականներ, այնպես էլ օտարերկրյա և տեղի հյուրեր։ Ըննդիմադիր ուժերից հրավիրված է միայն ՀՅԴ–ն։ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարին ժամանել է ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ կենտրոնական մուտքից։

Մինչև համագումարի սկսվելը «7օր»–ը մի շարք հարցերի վերաբերյալ փորձել է ՀՀԿ–ականների կարծիքը ճշտել, սակայն որոշ կուսակցականներ պարզապես խուսափել են պատասխանից՝ անգամ հարցը չլսած, ինչպես օրինակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը և այլոք։ ՀՀԿ–ի այս համագումարը նախորդների համեմատ տարբերվել է նրանով, որ լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ, այլ բարձրացրել են համալիրի 7–րդ հարկ, որտեղ տեղադրված երեք ոչ շատ մեծ հեռուստացույցերի միջոցով էլ նրանք ստիպված են եղել հետևել ՀՀԿ–ի համագումարին և տեսնել միայն այն կադրերը, որոնք նրանց մատուցվել են ուղիղ հեռարձակման միջոցով։ Ինտերնետային կապն էլ այդ վայրում այնքան վատ է եղել, որ գրեթե անհնար է դարձել աշխատելը։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն անտեսել է լրագրողների խնդրանքը գոնե համագումարի սկսվելուց հետո 10 րոպե թույլատրել դահլիճում ֆոտո և տեսանկարահանում կատարել։

Այս պահին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնում է կուսակցության անցած ճանապարհի և գործունեության հաշվետվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը