Ալիկ Սարգսյանը Մարգար Օհանյանի մասին հրաժարվել է խոսել
ՀՀԿ–ի այսօրվա համագումարում ներկա է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Լրագրողները նրանից հետաքրքվել են, թե ինչո՞ւ է կրկին հետ վերադարձել ՀՀԿ, չէ՞ որ այնտեղից դուրս գալու դիմում էր ներկայացրել։ Ալիկ Սարգսյանն էլ պատասխանել է, թե ոստիկանապետ եղած ժամանակ է ցանկացել անկուսակցական լինել.
–Հիմա, որ պաշտոնում չեմ, ինչո՞ւ պիտի հետ չվերադառնայի։ Հո ես անառակ զավակ չէի՞, ո՞ւր գնայի, պիտի գայի իմ հարազատ կուսակցություն, որին անդամակցել եմ երկար տարիներ։
Ալիկ Սարգսյանը նշել է նաև, որ պատգամավոր դառնալու համար իր թեկնածությունն առաջադրելու հարցը դեռ չի քննարկվել, իսկ այս պահին իր կողմից ցանկություն հայտնելը, բարոյական չէ։
–Կուսակցությունը պետք է որոշի՝ ինչ անել հետագայում, ես էլ իմ կուսակցության ծառան եմ, պիտի ծառայեմ,–ընդգծել է նա։
Իսկ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի և նրա մեղադրանքների մասին Ալիկ Սարգսյանը հրաժարվել է խոսել։
–Հարցազրույցի է վերածվում,–դժգոհել է նա և հեռացել։

7or.am