Կարեն Կարապետյանը չի ասում՝ ինչու է հրաժարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյաննառաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը։ «7օր»–ը նրանից հետարքրվել է՝ ՀՀԿ–ն իրեն սատարելո՞ւ է.
–Այսինքն, ինձ ինչո՞վ պետք է սատարեն։ Իհարկե՛ սատարելու են, բայց ինչո՞վ պետք է սատարեն,–պատասխանել է Կարեն Կարապետյանը՝ իր և ՀՀԿ–ի միջև առկա խնդիրների մասին խոսակցություններն էլ անվանելով անիմաստ, իսկ այս ընթացքում քաղաքական ասպարեզից իր բացակայությունը՝ ընդամենն աշխատանքից դուրս գալ։
«7օր»–ը նրան խնդրել է ի վերջո պարզաբանել, թե ո՞րն էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու իրակա՛ն պատճառը։
–Նման թեմաների ես չեմ անդրադառնում,–պատասխանից հրաժարվել է Կարեն Կարապետյանը։
Կարեն Կարապետյանը չի ասում՝ ինչու է հրաժարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը։ «7օր»–ը նրանից հետարքրվել է՝ ՀՀԿ–ն իրեն սատարելո՞ւ է.

7or.am