Արտաշես Գեղամյանն իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին
Այսօր կայացած ՀՀԿ 13–րդ համագումարում Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել։ Նախ սիրով համաձայնել է մեր ֆոտոխցիկի առջև լուսանկարվել, հետո էլ հոժարակամ պատասխանել հարցերին։ Երբ «7օր»–ի թղթակիցը նրան հիշեցրել է, որ ժամանակին բավականին կոպիտ արտահայտություններ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին, Արտաշես Գեղամյանն ընդգծել է.
–Կոպիտ արտահայտություններ չե՛մ հնչեցրել, շատ սո՛ւր քննադատության եմ ենթարկել, պատասխան քննադատություն ստացել եմ, հիմա էլ սե՛րտ համագործակցում ենք։
–Այդքանից հետո ինչպե՞ս եք համագործակցում։
–Այն պարզ պատճառով, որ երկուսս հավանաբար եկանք այն կարծիքին և այն համոզմունքին, որ հայրենիքին եթե իսկապես սիրում ես և ոչ մեկի հետ լուրջ պայքարելու, քննադատելու, կոպտություններ թույլ տալու կարիք արդեն չես զգում։
–2005թ. հայտարարել եք, որՍերժՍարգսյանիանվանհետումանունըկապվի, վարկաբեկվումէ։ Այսինքն, այն ժամանակ հայրենիքն իսկապես չէի՞ք սիրում, որ նման բան էիք հայտարարում, թե...
Մերայս հարցը լսելուց հետո Արտաշես Գեղամյանը նախ հետաքրքրվել է, թե որ լրավամիջոցի ներկայացուցչի հետ է խոսում։ Պարզելով, որ «7 օրի» հարցերին է պատասխանում՝ հրաժարվել է պատասխանել հարցերին և, «հաջողություն եմ մաղթում» խոսքերով, հեռացել։
Արտաշես Գեղամյանն իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին
Այսօր կայացած ՀՀԿ 13–րդ համագումարում Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել։ Նախ սիրով համաձայնել է մեր ֆոտոխցիկի առջև լուսանկարվել, հետո էլ հոժարակամ պատասխանել հարցերին։ Երբ «7օր»–ի թղթակիցը նրան հիշեցրել է, որ ժամանակին բավականին կոպիտ արտահայտություններ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին, Արտաշես Գեղամյանն ընդգծել է.
–Կոպիտ արտահայտություններ չե՛մ հնչեցրել, շատ սո՛ւր քննադատության եմ ենթարկել, պատասխան քննադատություն ստացել եմ, հիմա էլ սե՛րտ համագործակցում ենք։
–Այդքանից հետո ինչպե՞ս եք համագործակցում։
–Այն պարզ պատճառով, որ երկուսս հավանաբար եկանք այն կարծիքին և այն համոզմունքին, որ հայրենիքին եթե իսկապես սիրում ես և ոչ մեկի հետ լուրջ պայքարելու, քննադատելու, կոպտություններ թույլ տալու կարիք արդեն չես զգում։
–2005թ. հայտարարել եք, որ Սերժ Սարգսյանի անվան հետ ում անունը կապվի, վարկաբեկվում է։ Այսինքն, այն ժամանակ հայրենիքն իսկապես չէի՞ք սիրում, որ նման բան էիք հայտարարում, թե...
Մեր այս հարցը լսելուց հետո Արտաշես Գեղամյանը նախ հետաքրքրվել է, թե որ լրավամիջոցի ներկայացուցչի հետ է խոսում։ Պարզելով, որ «7 օրի» հարցերին է պատասխանում՝ հրաժարվել է պատասխանել հարցերին և, «հաջողություն եմ մաղթում» խոսքերով, հեռացել։
7or.am