Թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվող «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը շաբաթ երեկոյան՝ ժամը 21:00-ին, որոշել էր իր առաջիկա ծրագրերի մասին հարցազրույցի տեսքով կիսվել լրագրողների հետ: Սակայն Արման Սահակյանի երեկոյան հարցազրույցին Գյումրիից ներկա է եղել ընդամենը 6 լրատվամիջոցի ներկայացուցիչ: Հրավիրվածների թվում չկար նաև «7օր»–ը. հավանաբար պատգամավորության պոտենցյալ թեկնածուն գտել էր, որ հարցազրույցի ներկայացումը «7օր»–ի կողմից կարող էր իր քիմքին հաճելի չլինել, հետևաբար որոշել էր, այսպես ասած, «շառից, փորձանքից» հեռու մնալ:
Սակայն «7օր»–ի տեղեկություններով՝հարցազրույցի ձևաչափը բավական տարօրինակ է եղել, ինչնավելի շատ հիշեցրել է պետության առաջին դեմքի, քան սովորական պատգամավորության թեկնածուի հետ հարցազրույց: Նախ՝ընտրված լրատվամիջոցներից ոմանց խնդրել են նախօրոք ներկայացնել տրվելիք հարցերը, իսկ բուն հարցազրույցի տեսաձայնագրման համար լրագրողների համար ստեղծվել են ոչ նպաստավոր պայմաններ: Հեռուստատեսության ներկայացուցիչներին առաջարկվել է մի անկյունում կանգնած նկարահանել հարցազրույցը առանց հարցազրույց տվողի ձայնի ձայնագրման հնարավորության: Հարցազրույցի կազմակերպիչները խոստացել են մյուս օրը լրատվամիջոցներին տրամադրել հարցազրույցի՝ իրենց տեսաձայնագրած տարբերակը: Նման սահմանափակող պայմանները բացատրվել են այն հանգամանքով, որ Արման Սահակյանի թիմը տեսաձայնագրում է ամբողջ հարցազրույցը 3 տեսախցիկով, որոնցից մեկը կռունկով է աշխատելու, հետևաբար հատկապես հեռուստաալիքների միկրոֆոնները և օպերատորները կարող են կադրը փչացնել, ու վերջնական արդյունքում շոու հիշեցնող հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը կարող է հաջող չստացվի: Նույնիսկ հրավիրված լրագրողների համար նախատեսված աթոռները հստակ բաշխված են եղել. յուրաքանչյուր լրագրող անպայման պետք է նստած լիներ իր համար նախատեսված աթոռին:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արման Սահակյանը քարոզարշավի ժամանակ կամ պատգամավոր ընտրվելու դեպքում շփվելու իր ընտրողների հետ, եթե նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներում նման սահամանափակումներ է դնում: Հավանաբար պատգամավորության թեկնածուի հետ հանդիպող քաղաքացիները պետք է համապատասխանեն իրենց կողմից սահմանված հստակ չափորոշիչներին, որպեսզի տհաճ անակնկալներ չլինեն:
Արման Սահակյանի շոուն
Թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվող «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը շաբաթ երեկոյան՝ ժամը 21:00-ին, որոշել էր իր առաջիկա ծրագրերի մասին հարցազրույցի տեսքով կիսվել լրագրողների հետ: Սակայն Արման Սահակյանի երեկոյան հարցազրույցին Գյումրիից ներկա է եղել ընդամենը 6 լրատվամիջոցի ներկայացուցիչ: Հրավիրվածների թվում չկար նաև «7օր»–ը. հավանաբար պատգամավորության պոտենցյալ թեկնածուն գտել էր, որ հարցազրույցի ներկայացումը «7օր»–ի կողմից կարող էր իր քիմքին հաճելի չլինել, հետևաբար որոշել էր, այսպես ասած, «շառից, փորձանքից» հեռու մնալ:
Սակայն «7օր»–ի տեղեկություններով՝ հարցազրույցի ձևաչափը բավական տարօրինակ է եղել, ինչն ավելի շատ հիշեցրել է պետության առաջին դեմքի, քան սովորական պատգամավորության թեկնածուի հետ հարցազրույց: Նախ՝ ընտրված լրատվամիջոցներից ոմանց խնդրել են նախօրոք ներկայացնել տրվելիք հարցերը, իսկ բուն հարցազրույցի տեսաձայնագրման համար լրագրողների համար ստեղծվել են ոչ նպաստավոր պայմաններ: Հեռուստատեսության ներկայացուցիչներին առաջարկվել է մի անկյունում կանգնած նկարահանել հարցազրույցը առանց հարցազրույց տվողի ձայնի ձայնագրման հնարավորության: Հարցազրույցի կազմակերպիչները խոստացել են մյուս օրը լրատվամիջոցներին տրամադրել հարցազրույցի՝ իրենց տեսաձայնագրած տարբերակը: Նման սահմանափակող պայմանները բացատրվել են այն հանգամանքով, որ Արման Սահակյանի թիմը տեսաձայնագրում է ամբողջ հարցազրույցը 3 տեսախցիկով, որոնցից մեկը կռունկով է աշխատելու, հետևաբար հատկապես հեռուստաալիքների միկրոֆոնները և օպերատորները կարող են կադրը փչացնել, ու վերջնական արդյունքում շոու հիշեցնող հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը կարող է հաջող չստացվի: Նույնիսկ հրավիրված լրագրողների համար նախատեսված աթոռները հստակ բաշխված են եղել. յուրաքանչյուր լրագրող անպայման պետք է նստած լիներ իր համար նախատեսված աթոռին:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արման Սահակյանը քարոզարշավի ժամանակ կամ պատգամավոր ընտրվելու դեպքում շփվելու իր ընտրողների հետ, եթե նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներում նման սահամանափակումներ է դնում: Հավանաբար պատգամավորության թեկնածուի հետ հանդիպող քաղաքացիները պետք է համապատասխանեն իրենց կողմից սահմանված հստակ չափորոշիչներին, որպեսզի տհաճ անակնկալներ չլինեն:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի