Լրահոս

12.03.2012 10:07


Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս ԱՄՆ–ի և Իսրայելի սպառնալիքներին

Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս ԱՄՆ–ի և Իսրայելի սպառնալիքներին

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»–ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս ԱՄՆ–ի և Իսրայելի հնչեցրած սպառնալիքներին ռազմական հարվածների վերաբերյալ։

«Աստված վկա՝ Իրանը թքած ունի ձեր հրթիռների, ռազմական նավերի և ինքնաթիռների վրա»,–ասել է Ահմադինեժադը՝ դիմելով ԱՄՆ–ին և Իսրայելին։

Նրա խոսքերով՝ ամերիկացիներն ու իսրայելցիները հայտարարում են, որ Իրանի նկատմամբ հնարավոր է դիմել ցանկացած գործողության, այդ թվում՝ ռազմական, սակայն նրանք չեն կարողանա իրականացնել այդ ծրագրերը։

Այս խորագրի վերջին նյութերը