Լրահոս

15.05.2009 16:53


Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Մայիսի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Օրակարգային հարցերի շարքում է եղել Ստեփանակերտ քաղաքում ճանապարհային երթևեկության խնդիրը: Նախագահը հրահանգներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ խստացնել պահանջները վարորդների կողմից կանոնների խախտման դեպքում և ակտիվացնել աշխատանքը հասարակայնությանը ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև մայիսի 16-18-ը մայրաքաղաքում կայանալիք մի շարք մշակութային և սպորտային միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր: 
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Այս խորագրի վերջին նյութերը