2002թ.-ից սկսել է մշակվել «Նաբուկո» ծրագիրը, ըստ որի՝ պետք է Կասպից ծովի ավազանից էներգակիրներ մատակարարվեն Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։
«Հայելի» ակումբում այս ծրագրի հեռանկարի մասին են խոսել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ալեքսանդր Մարգարովը։
Ե. Բոզոյանն ասել է, որ «Նաբուկոն», առավել ևս՝ ֆինանսատնտեսական այս ճգնաժամային պայմաններում, իրատեսական ծրագիր չէ.
-Եվրամիությունն ինքն արդեն չի հավատում «Նաբուկո»-ին, որովհետև նախագծի համար տրամադրված նախնական գումարը՝ 250 մլն եվրոն, կրճատվեց և դարձավ 200 մլն։ Եվրամիությունը հասկանում է, որ չարժե երազանքների հետևից ընկնել, այլ պետք է ավելի իրատեսական ծրագրերի մասին խոսել։
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից հովանավորվող «Հարավային հոսք» ծրագրի իրականացումն այսօր ավելի իրատեսական է, քան «Նաբուկոն»։
Փոխարենը, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ այժմ «Հարավային հոսքն» ավելի աննպաստ պայմաններում է, քանի որ ավելի թանկ ծրագիր է։ Իսկ եթե «Նաբուկո»-ին միանան միջինասիական երկրները, ապա այն կյանքի կոչելն ավելի իրատեսական կլինի։
«Նաբուկո՞ն» է իրատեսական, թե՞ «Հարավային հոսքը»