«Ջավախք» երիտասարդական միության նախագահ. «Հայկական կողմն իրավունք չունի ուշադրությունից դուրս թողնելու հակահայկական հայտարարությունները»
Չէր անցել երկար ժամանակ վրացի փորձագետ, Թբիլիսիի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեի հակահայկական մտքեր պարունակող հարցազրույցների շարքից, որոնցում նկատվում են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ վիրավորական արտահայտություններ և փաստերի խեղաթյուրում, իսկ հայ գործիչների, մասնավորապես ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ջավախքցիների իրավունքները պաշտպանելուն ուղղված արտահայտությունները, առանց հիմնավորման փաստարկումների, համարվում են հակավրացական, երբ օրերս Սոսոն, հայտնի կենդանու համառություն դրսևորելով, փորձում է այս անգամ արդեն խեղաթյուրել հայոց նորագույն պատմության որոշ փաստեր: Մեջբերում եմ վերոնշյալ փորձագետի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված.
Для того, чтобы парламент Грузии рассмотрел вопрос признания ходжалинского геноцида, необходимо обращение с азербайджанской стороны. Считаю, что тут многое зависит от активности азербайджанской стороны. Мы сами жертва геноцида, поэтому думаю, что, по всей вероятности, парламент Грузии внимательно рассмотрит эту проблему. А мое частное мнение заключается в том, что, конечно же, геноцид в Ходжалы имел место.
Եթե նման հայտարարություն անողը լիներ ադրբեջանցի փորձագետ, ինչ-որ կերպ կարող էր հասկանալի լինել. հերյուրանքների տարածումը պարտվածի հոգաբանական նշված հատկանիշի դրևորումներից է: Արդյոք Սոսո Ցինձաձեն և՞ս իրեն պարտված է համարում: Կարծում եմ՝ ոչ, նա ուղղակի տրվել է ադրբեջանցիներին: Հայկական կողմից երբև ոչ ոք հրապարակայնորեն չի խոսել Վրաստանի համար այնպիսի ցավոտ խնդիրներից, ինչպիսիք են Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները, կամ վրաց-օսական պատերազմը՝ դրսևորելով հակավրացական պահվածք: Չեն խոսել, պահպանել են չեզոքություն՝ հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունները և դիվանագիտական որոշ նորմեր:
Հայկական կողմն իրավունք չունի ուշադրությունից դուրս թողնելու նման կարգի գործիչների ոչ մեկ անգամ արված հակահայկական հայտարարությունները: Այո՛, հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունը նման տեսակետը չի կիսում, այնուամենայնիվ, Ցինցաձեի և Մասխուլիայի նման գործիչները, ում վերջերս ազատեցին զբաղեցրած պաշտոնից հակահայկական հայտարարությունների համար, հրապարակային գործունեություն են ծավալում և հասարակության մեջ կարող են կարծիք, տեսակետ և դիրքորոշում ձևավորվել: Վերջիններիս և սրանց նմանների պատճառով է, որ վրաց հանրության մեջ ժամանակ առ ժամանակ հակահայկական հիստերիա է բարձրացնում, սրանց հայտարարություններն ու գործունեությունը հենց չի բխում հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից և ստվերում է այն: Բազմիցս ասել ենք և կրկնում ենք. նման կարգի հայտարարություններին դիվանագիտական խողովակներով անհրաժեշտ է հղել բողոքի նոտա և պատասխանատվության հարց բարձրացնել: Սա առաջին հերթին Վրաստանում Հայաստանի դեսպանության գործառույթն է:
Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մինչև ամպը չգոռա, անձրև չի գա:

Արտյուշ Գրիգորյան
«Ջավախք» երիտասարդական միության նախագահ