Լրահոս

13.03.2012 10:12


ԵԿՄ–ականները բողոքում են ընդդեմ Մանվել Գրիգորյանի որոշման

ԵԿՄ–ականները բողոքում են ընդդեմ Մանվել Գրիգորյանի որոշման

Երկրապահ կամավորականների միության անդամներից «7օր»–ի խմբագրությանը տեղեկացրել են, որ մարտի 15–ին՝ ժամը 12–ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա. Կուբանյանի նախագահությամբ, տեղի է ունենալու Երկրապահ բաժանմունքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշումը անվավեր և առ ոչինչ ճանաչելու մասին դատական հայցը։ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Երկրապահ բաժանմունքի ղեկավար Էդուարդ Գյումրյանին պաշտոնանկ է արել նախորդ տարվա նոյեմբերին, և այժմ նա՝ 63 ԵԿՄ–ականների հետ, այդ որոշումը բողոքարկել է դատական կարգով։ Նրանց խոսքերով՝ Մանվել Գրիգորյանի այդ արարքը իրենց համար մինչև հիմա անհասկանալի է, և իրենք շատ վիրավորված են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը