Մարտի 12-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհի 1-ին կմ-ում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնցից մեկում նորածին երեխա կա, արգելափակվել են ձնակույտի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և գյուղապետի տրամադրած տեխնիկայի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 19 ավտոմեքենա, որտեղ եղել է 60 ուղևոր:
***
Նույն օրը, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 2 կմ-ի հատվածում ձնաբուքի մեջ արգելափակվել է ավտոմեքենա և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 18 ուղևորի տեղափոխել են Ծաղկահովիտ, 3 ավտոմեքենա վերադարձել է Ալագյազ գյուղ:
***
Նույն օրը, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևանից թերակղզի տանող ճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և անհրաժեշտ է օգնություն:
Մոտակայքում գտնվող Սևանի ջրափրկարարներն 8 ուղևորով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
***
Նույն օրը, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Հացառատ-Ծաղկաշեն ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 2 ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել հասնել կանչի վայր:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի թրթուրավոր տրակտորի օգնությամբ ավտոմեքենաների ուղևորները տեղափոխվել են փրկարար ջոկատի մոտ, այնուհետև՝ Գավառ քաղաք: Արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերումը կիրականացվի մարտի 13-ի առավոտյան` Գավառի ՃՇՇ-ի կողմից:
Ձնաբուք ճանապարհներին