Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր նախընտրական շտաբները ու ինչպես արդեն երևում է, դրանց թիվը բավական մեծ է լինելու։ Մասնավորապես, օրինակ Ավան համայնքի բավական կարճ Խուդյակով, կամ հանրությանը հայտնի Ծաղիկի, փողոցի միայն մեկ թևի վրա միանգամից ՀՀԿ–ի 5 նախընտրական շտաբ է տեղակայված, պաստառների վրա էլ տպագրված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի նոր կարգախոսը՝ հավատանք, որ փոխենք։
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 18–ի 5–րդ կետի համաձայն՝ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Ազգայինժողովիհերթականընտրությունընշանակել է 2012թ.մայիսի 6-ին:
ՀՀԿ–ն սկսել է բացել իր նախընտրական շտաբները
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր նախընտրական շտաբները ու ինչպես արդեն երևում է, դրանց թիվը բավական մեծ է լինելու։ Մասնավորապես, օրինակ Ավան համայնքի բավական կարճ Խուդյակով, կամ հանրությանը հայտնի Ծաղիկի, փողոցի միայն մեկ թևի վրա միանգամից ՀՀԿ–ի 5 նախընտրական շտաբ է տեղակայված, պաստառների վրա էլ տպագրված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի նոր կարգախոսը՝ հավատանք, որ փոխենք։
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 18–ի 5–րդ կետի համաձայն՝ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2012թ. մայիսի 6-ին:
7or.am