Փաստաբան. «2011թ. զրպարտության և վիրավորանք հասցնելու մեղադրանքով բավական մեծ քանակությամբ հայցեր են ներկայացվել դատարաններ»
Այսօր ասուլիսին փաստաբան Դավիդ Թումասյանն անդրադարձել է «Զրպարտության և վիրվորանքի» մասին ՀՀ օրենքին և ամփոփելով 2011թ. պատկերը հայտերի տեսանկյունից՝ նշել է.
–2011թ. զրպարտության և վիրավորանք հասցնելու մեղադրանքով բավականին մեծ քանակությամբ հայցեր ներկայացվեցին ընդհանուր իրավասության դատարաններ, ինչը հիմք հանդիսացավ նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանադրական դատարան համապատասխան դիմում ներկայացնելու և սահմանադրականության հարցը լուծելու։
Փաստաբանը նաև նշել է, որ 2011թ. դրությամբ կան թերթեր, որոնք բավական թվով հայցեր են ունեցել («Առավոտ» թերթ՝ 1 հայց, «Ժմանակ»՝ 1 հայց, «168 ժամ»՝ 4 հայց, «Հրապարակ»՝ 6 հայց)։ Սակայն հայցերի մեծ մասն ավարտվել է հաշտությամբ, քանի որ դատական ընթացքը սովորաբար երկար է տևում, և կողմերը որոշում են դատարան չդիմել։
Դավիդ Թումասյանի խոսքերով՝ լրագրողներն օգտվում են այդ փաստից և շարունակում են զրպարտություն և վիրավորանք պարունակող նյութեր տպագրել՝ իմանալով, որ դատական ընթացք չի լինելու։

7or.am