Ոստիկանությունը կպաշտպանի «հաստ վիզ» ունեցողներին, այլ ո՛չ թե լրագրողների՞ն
Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Զրպարտության և վիրավորանքի մասին» օրենքի գործելուն նախընտրական և ընտրական փուլերում՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշել է.
–Նախընտրական շրջանում հրապարակումները կլինեն ավելի սուր, բայց հայցեր այդ հրապարակումների դեմ կներկայացնեն շատ սակավաթիվ մարդիկ։ Ընտրությունների օրը եթե ընտրատեղամաս մտնեն հաստ վիզ ունեցողները և սկեն քվեաթերթիկներ լցոնել, իսկ լրագրողները փորձեն դա նկարահանել, ապա այդ հաստ վիզ ունեցողները կհարձակվեն լրագրողների վրա և կխոչընդոտեն նրանց աշխատանքը։ Ոստիկանությունն էլ կլինի նրանց, այլ ո՛չ թե լրագրողների կողմը։ Ահա՛ թե ինչ է լինելու ընտրությունների օրը։

7or.am