ՆԺԿ նախագահ. «Ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ»
Այսօրվա ասուլիսին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պարզաբանել է իր կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու դրդապատճառները։ Նա ասել է, որ չի հավատում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելուն.
–Աշխարհում կա իշխանափոխության երկու միջոց՝ ընտրություններ և «փողոց», այսինքն՝ հեղափոխություն։ Հայաստանում և ԱՊՀ երկրներում առհասարակ փորձը ցույց է տվել, որ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։
Արամ Կարապետյանը նաև նշել է, որ հեղափոխության հիմքը կազմում է հասարակության չքավոր զանգվածը, ինչպես դա եղավ արաբական մի շարք երկրներում «արաբական գարնան» ընթացքում։

7or.am