Լրահոս

13.03.2012 13:43


ՆԺԿ նախագահ. «Ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ»

ՆԺԿ նախագահ. «Ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ»

Այսօրվա ասուլիսին  «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պարզաբանել է իր կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին  չմասնակցելու դրդապատճառները։ Նա ասել է, որ չի հավատում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելուն.

–Աշխարհում կա իշխանափոխության երկու միջոց՝ ընտրություններ և «փողոց», այսինքն՝ հեղափոխություն։ Հայաստանում և ԱՊՀ երկրներում առհասարակ փորձը ցույց է տվել, որ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։

Արամ Կարապետյանը նաև նշել է, որ հեղափոխության հիմքը կազմում է հասարակության չքավոր զանգվածը, ինչպես դա եղավ արաբական մի շարք երկրներում «արաբական գարնան» ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը