ՀՀԿ–ի 13–րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, թե Հայաստանում վիճակն այսպիսին է, քանի որ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված չի հավատում, որ լավ է լինելու, ու «էս երկիրը երկիր է»։ Այ եթե հավատանք, համոզում է ՀՀԿ ղեկավարը, ապա փոփոխություններ կլինեն, և կյանքը կդառնա մեղր։
«Ո՞վէմեզիրավունքտվելփնովելմերերկիրը, ինքնախարազանվել,– հռետորական հարցադրում է անում Սարգսյանը և ինքն էլ լուծում առաջարկում,– հավատանք, որփոխենքմեզումերերկիրը»։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանն առաջարկելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը՝ ակնհայտորեն խառնել է պատճառի ու հետևանքի տեղերը։
Բանն այն է, որ մեր երկրում անարդարություն ու կոռուպցիա, աղքատություն ու հոռի բարքեր կան ոչ թե այն պատճառով, որ քաղաքացին չի հավատում փոփոխությանը, այլ հակառակը՝ քաղաքացին փոփոխություն չի տեսնում, կամ, ավելի ճիշտ, տեսնում է փոփոխություն դեպի վատը ու դրա համար էլ չի հավատում։ Ասել է թե՝ փոփոխություն պետք է լինի, որ մարդկանց հավատալը գա։ Առանց հիմքի հավատ չի լինում։
Եթե քաղաքացին տեսնում է, որ ձախողված արտաքին ու ներքին քաղաքականության ֆոնին երկրի նախագահը խոսում է «Այսքան ուրախ կյանքը մեր ՀՀԿ–ն է տվել» տարբերակով, ապա ինչպե՞ս ինքը հավատա, որ վիճակը դեպի լավն է փոխվելու։ Քաղաքացին այդ դեպքում կհավատա փոփոխությանը, բայց դեպի վատը տանող փոփոխությանը։
Եթե քաղաքացին տեսնում է, որ տնտեսական խայտառակ քաղաքականությունը փորձ է արվում գեբելսյան ոճով (սուտն ինչքան մեծ լինի, այնքան ավելի շատ կհավատան դրան) մատուցել որպես փայլուն կառավարման դրսևորում, ապա ինչպե՞ս ինքը հավատա ՀՀԿ–ին ու դրա առաջնորդին։
Եթե քաղաքացին տեսնում է, որ առկա է երկրի անվտանգությանն սպառնացող արտագաղթ, ու չկա դրա դեմն առնելու գիտակցություն ու ցանկություն (բա մնան, որ հեղափոխություն անե՞ն), ապա ինչպե՞ս ինքը հավատա, որ դեպի լավը փոխվելու ծրագիր կա։
Եթե քաղաքացին տեսնում է, որ Սերժ Սարգսյանն ու իր վարչապետը մի կողմից խոսում են անընդունելի ու անհանդուրժելի մարդկանց դեմ պայքարի մասին, իսկ մյուս կողմից էլ ամեն ինչ անում են, որ անընդունելիների ու անհանդուրժելիների միջոցով վերարտադրվեն ու հետո բոլորին «քցեն», ապա ինչպե՞ս հավատա, որ խնդիր չի դրվել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ ստեղծել։
Եվ վերջապես, եթե քաղաքացին տեսնում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ խրախուսում է քաղաքական դաշտի դհոլներին, ախքերին ու նման այլ մարդկանց, ապա ինչպե՞ս հավատա, որ իշխանության կողմից չեն խրախուսվում քծնանքն ու անարժանապատվությունը, պնակալեզությունն ու անինքնասիրությունը։ Քաղաքացին ինչպե՞ս հավատա, որ մեր երկրում խրախուսվում է ինքնուրույն ու ազատ մտածողությունը, ինչը դեպի դրական փոփոխության տանող նախապայմաններից է։
Մի խոսքով, ոչ թե պետք է հավատալ, որ փոխել, այլ պետք է փոխել, որ հավատալ։Փոխել այս իշխանությունն ու գործող համակարգը։ Այ ա՛յդ դեպքում միայն մարդկանց հավատը կվերականգնվի, ու երկիրն էլ երկիր կդառնա, այլապես դեմագոգիկ ելույթներով ու թուրքմենբաշիական մտածելակերպով Հայաստանն առաջ չես տանի։
Հավատա՞նք, որ փոխենք, թե՞ փոխենք, որ հավատանք
ՀՀԿ–ի 13–րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, թե Հայաստանում վիճակն այսպիսին է, քանի որ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված չի հավատում, որ լավ է լինելու, ու «էս երկիրը երկիր է»։ Այ եթե հավատանք, համոզում է ՀՀԿ ղեկավարը, ապա փոփոխություններ կլինեն, և կյանքը կդառնա մեղր։
«Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել,– հռետորական հարցադրում է անում Սարգսյանը և ինքն էլ լուծում առաջարկում,– հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը»։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանն առաջարկելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը՝ ակնհայտորեն խառնել է պատճառի ու հետևանքի տեղերը։
Բանն այն է, որ մեր երկրում անարդարություն ու կոռուպցիա, աղքատություն ու հոռի բարքեր կան ոչ թե այն պատճառով, որ քաղաքացին չի հավատում փոփոխությանը, այլ հակառակը՝ քաղաքացին փոփոխություն չի տեսնում, կամ, ավելի ճիշտ, տեսնում է փոփոխություն դեպի վատը ու դրա համար էլ չի հավատում։ Ասել է թե՝ փոփոխություն պետք է լինի, որ մարդկանց հավատալը գա։ Առանց հիմքի հավատ չի լինում։
Եթե քաղաքացին տեսնում է, որ ձախողված արտաքին ու ներքին քաղաքականության ֆոնին երկրի նախագահը խոսում է «Այսքան ուրախ կյանքը մեր ՀՀԿ–ն է տվել» տարբերակով, ապա ինչպե՞ս ինքը հավատա, որ վիճակը դեպի լավն է փոխվելու։ Քաղաքացին այդ դեպքում կհավատա փոփոխությանը, բայց դեպի վատը տանող փոփոխությանը։
Եթե քաղաքացին տեսնում է, որ տնտեսական խայտառակ քաղաքականությունը փորձ է արվում գեբելսյան ոճով (սուտն ինչքան մեծ լինի, այնքան ավելի շատ կհավատան դրան) մատուցել որպես փայլուն կառավարման դրսևորում, ապա ինչպե՞ս ինքը հավատա ՀՀԿ–ին ու դրա առաջնորդին։
Եթե քաղաքացին տեսնում է, որ առկա է երկրի անվտանգությանն սպառնացող արտագաղթ, ու չկա դրա դեմն առնելու գիտակցություն ու ցանկություն (բա մնան, որ հեղափոխություն անե՞ն), ապա ինչպե՞ս ինքը հավատա, որ դեպի լավը փոխվելու ծրագիր կա։
Եթե քաղաքացին տեսնում է, որ Սերժ Սարգսյանն ու իր վարչապետը մի կողմից խոսում են անընդունելի ու անհանդուրժելի մարդկանց դեմ պայքարի մասին, իսկ մյուս կողմից էլ ամեն ինչ անում են, որ անընդունելիների ու անհանդուրժելիների միջոցով վերարտադրվեն ու հետո բոլորին «քցեն», ապա ինչպե՞ս հավատա, որ խնդիր չի դրվել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ ստեղծել։
Եվ վերջապես, եթե քաղաքացին տեսնում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ խրախուսում է քաղաքական դաշտի դհոլներին, ախքերին ու նման այլ մարդկանց, ապա ինչպե՞ս հավատա, որ իշխանության կողմից չեն խրախուսվում քծնանքն ու անարժանապատվությունը, պնակալեզությունն ու անինքնասիրությունը։ Քաղաքացին ինչպե՞ս հավատա, որ մեր երկրում խրախուսվում է ինքնուրույն ու ազատ մտածողությունը, ինչը դեպի դրական փոփոխության տանող նախապայմաններից է։
Մի խոսքով, ոչ թե պետք է հավատալ, որ փոխել, այլ պետք է փոխել, որ հավատալ։ Փոխել այս իշխանությունն ու գործող համակարգը։ Այ ա՛յդ դեպքում միայն մարդկանց հավատը կվերականգնվի, ու երկիրն էլ երկիր կդառնա, այլապես դեմագոգիկ ելույթներով ու թուրքմենբաշիական մտածելակերպով Հայաստանն առաջ չես տանի։
Կարեն Հակոբջանյան