Լրահոս

15.05.2009 17:54


«Ժառանգությունը» կկանգնի՞ ՀԱԿ–ի կողքին

«Ժառանգությունը» կկանգնի՞ ՀԱԿ–ի կողքին

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը վստահեցրել է, որ իրենց կուսակցությունն ամեն ինչ անելու է՝ Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքները կանխելու համար։ Բայց և մտահոգություն է հայտնել, որ կեղծիքներ, այնուամենայնիվ, կլինեն։ «7 օր»-ի հարցին, թե արդյոք կեղծիքների դեպքում ՀԱԿ-ը դո՞ւրս է գալու փողոց ու բողոքի, և այդ դեպքում «Ժառանգությունը» կմիանա՞ նրանց, նա պատասխանել է, թե իրենք ճշմարտության կողքին են կանգնելու։

- Մենք ոչ թե միանում կամ չենք միանում ՀԱԿ-ին, այլ մեր գործն ենք անում՝ մարդու իրավունքների պաշտպանություն։ Մենք կանգնելու ենք ճշմարտության կողմը, և ով էլ խախտում անի, քննադատելու ենք նրան,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը