Լրահոս

14.03.2012 11:16


Մրցույթ՝ Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար

Մրցույթ՝ Չինաստանի ուսումնական հաստատություններում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար (բակալավրիատ՝ 5 տեղ, մագիստրատուրա և ասպիրանտուրա՝ 19 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

ԸՍՏ ԿԳՆ-ի՝ ընդունման վերջնաժամկետն է` 22.03.2012թ. /ներառյալ/: Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ 24-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում:

Այս խորագրի վերջին նյութերը