Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Մայիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ս.թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը և դեսպան Սեմնեբին մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և անդրադարձան արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն