Լրահոս

15.03.2012 12:58


Սերժ Սարգսյանը որոշել է՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է մնա ֆուտբոլո՛ւմ

Սերժ Սարգսյանը որոշել է՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է մնա ֆուտբոլո՛ւմ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրավիրած ասուլիսում ՀՖՖ նախագահ, ՀԿԿ–ական Ռուբեն Հայրապետյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով և ինչո՞ւ է որոշել այլևս պատգամավոր չլինել։

Նա ընդգծել է, որ մինչ այս՝ ամեն մի արժող–չարժող, դուրսպրծուկ իրեն ասում էր, թե ինչո՞ւ է բացակայում ԱԺ նիստերից, իսկ հիմա թեև ընտրությունների ժամանակ իր բոլոր լծակնելով աջակցելու է ՀՀԿ–ին, բայց պատգամավոր չի լինի։

–Ես կատարում եմ ձեր բոլորիդ ցանկությունը։ Հիմա չեմ լինելու, էլ ի՞նչ եք ուզում։

Հայրապետյանն ավելացրել է, որ թեև կուսակցությունը որոշել էր, որ ինքը պետք է առաջադրվի, սակայն հետո, հաշվի առնելով ՀՖՖ–ում իր ծանրաբեռնվածությունը, ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ Հայրապետյանը պետք է մնա ֆուտբոլում։

–ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել հաղթահարել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը,–նշել է ՀՖՖ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը