Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացը վերահսկվում է
Նախատեսվում է առաջիկա ամսում Գումրիում ավարտել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանների բաշխումը վիճակահանությունների միջոցով:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկում բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում տեսաձայնագրում և համացանցում է տեղադրում բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաշխվող բնակարանների քանակը մոտ 600-ով պակաս է բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքների թվից, որոշ անօթևաններ և լրագրողներ մտավախություն ունեն, թե շահառուների բնակարան ստանալու հերթերը կազմելիս հնարավոր է դեր խաղա, այսպես ասած, փողի գործոնը:
Մեր մանրազնին և ուշադիր դիտարկումները թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացում բացառվում է փողի գործոնը, բնակարանները բաշխվելու են ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կանոնակարգի և անօթևանների հերթացուցակում շահառուների ունեցած արտոնությունների: Սույն հայտարարությամբ դիմում ենք ինչպես բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին, այնպես էլ բնակարանների բաշխման գործընթացը լուսաբանող լրագրողներին, խնդրելով ի գիտություն ընդունել մեր այս հայտարարությունը և այնուամենայնիվ, եթե որևէ մեկը շահառուների «հերթերը ինչ-որ ճանապարհով առաջ գցելու ծառայություն» կառաջարկի, տեղյակ պահել «Շիրակ կենտրոնին»:
Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացը վերահսկվում է
Նախատեսվում է առաջիկա ամսում Գումրիում ավարտել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանների բաշխումը վիճակահանությունների միջոցով:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկում բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում տեսաձայնագրում և համացանցում է տեղադրում բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաշխվող բնակարանների քանակը մոտ 600-ով պակաս է բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքների թվից, որոշ անօթևաններ և լրագրողներ մտավախություն ունեն, թե շահառուների բնակարան ստանալու հերթերը կազմելիս հնարավոր է դեր խաղա, այսպես ասած, փողի գործոնը:
Մեր մանրազնին և ուշադիր դիտարկումները թույլ են տալիս հայտարարել, որ Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացում բացառվում է փողի գործոնը, բնակարանները բաշխվելու են ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կանոնակարգի և անօթևանների հերթացուցակում շահառուների ունեցած արտոնությունների:
Սույն հայտարարությամբ դիմում ենք ինչպես բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին, այնպես էլ բնակարանների բաշխման գործընթացը լուսաբանող լրագրողներին, խնդրելով ի գիտություն ընդունել մեր այս հայտարարությունը և այնուամենայնիվ, եթե որևէ մեկը շահառուների «հերթերը ինչ-որ ճանապարհով առաջ գցելու ծառայություն» կառաջարկի, տեղյակ պահել «Շիրակ կենտրոնին»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան