Փորձագետ. «Հայաստանում հացը հիմնականում իրացվում է խախտումներով»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Սպառողների իրավունքի պաշտպանության միջազգային օրն է։ Հայաստանում սպառողների բազմաթիվ խնդիրների տեսանկունից հատկապես առանձնանում է քաղաքային տրանսպորտի ոլորտը։
«Մենք արժանի ենք մարդավայել տրանսպորտում երթևեկել: Այդ մղձավանջային ավտոբուսների պատճառով, որ ստացել ենք Չինաստանից, հիմա գլուխներս բռնել ենք և չգիտենք՝ ինչ անենք»,-այսօր նման տեսակետ է հայտնել Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։
Իր հերթին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փորձագետ Ֆրունզե Հայթյանն անդրադառնալով հացի ոլորտում պահպանվող խախտումներին՝ ասել է. «Հայաստանում օրական սպառվում է 450-500 տոննա հաց, որն իրացվում է հիմնականում խախտումներով: Քաշի պակաս, կամ էլ քաշը լրացվում է հօգուտ խոնավության, աղի զանգվածային մասն է ավել լինում և այլն»։

7or.am